Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում


Ուկրաինա - Գիշերային ռմբակոծություն Խարկովում, մարտ, 2022թ․
Ուկրաինա - Գիշերային ռմբակոծություն Խարկովում, մարտ, 2022թ․

Ուկրաինայի մի շարք շրջանների վարչակազմերը հայտնում են, որ այս գիշեր ռուսական զորքերը շարունակել են հարվածները երկրի տարածքում։

Գիշերը հարված է հասցվել Խարկովին, որտեղ մեկ մարդ մահացել է, ևս 14-ը՝ վիրավորվել։

Լուգանսկի շրջանում մեկ մարդ է զոհվել Լիսիչանսկ քաղաքի հրետակոծության ժամանակ։

«Շրջափակում, հումանիտար աղետ, մաքրման գործողություն, փողոցային դիրքային մարտեր», - Մարիուպոլում տիրող իրավիճակն են նկարագրում քաղաքային իշխանությունները։

Երեկ ժամը 22:50-ի սահմաններում Օդեսայի ենթակառուցվածքը հարձակման է ենթարկվել ծովից: Մանրամասներ դեռևս չկան։

Այսօր նախատեսվում է 10 մարդասիրական միջանցք՝ բնակչության տարհանման համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

XS
SM
MD
LG