Թուրքիայի դատարանն այսօր որոշեց դադարեցնել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար մեղադրվող Սաուդյան Արաբիայի 26 քաղաքացիների հեռակա դատական գործընթացը և գործը փոխանցել Սաուդյան Արաբիային։
Որոշումն ընդունվեց` չնայած իրավապաշտպան խմբերի նախազգուշացումներին, որ այն կարող է հանգեցնել գործի փակմանը։ Կասկածներ կան, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալման էր կարգադրել վերացնել լրագրողին։
«Ասոշիյեթեդ Փրեսը» նաև նշում է, որ տնտեսական անկում ապրող Թուրքիան փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։
Մամուլի որոշ հրապարակումներում պնդումներ կան, որ Էր Ռիյադը Անկարայի հետ հարաբերությունների բարելավման համար պայման էր դրել սաուդցիների դատական գործընթացը դադարեցնելը։
2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ջամալ Խաշոգջին ամուսնության համար անհրաժեշտ փատաթղթեր ստանալու համար Ստամբուլում ներս էր մտել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք և անհետացել։ Ենթադրվում է, որ նրան սպանել են, մարմինը մասնատել ու ոչնչացրել։