Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրոպան յուրաքանչյուր օր 1 միլիարդ եվրո է վճարում Ռուսաստանին էներգակիրների համար՝ այդպիսով օգնելով Մոսկվային ֆինանսավորելու իր ռազմական գործողությունները, ինչը նվազեցնում է Ուկրաինային ցուցաբերվող օգնության արդյունավետությունը։
«Մենք Ուկրաինային 1 միլիարդ եվրո ենք տրամադրել։ Դա կարող է շատ թվալ, բայց մենք յուրաքանչուր օր 1 միլիարդ եվրո ենք վճարում Պուտինին մեզ մատակարարվող էներգակիրների համար։ Պատերազմի սկզբից ի վեր մենք Ռուսաստանին վճարել ենք 35 միլիարդ եվրո։ Համեմատեք սա 1 միլիարդի հետ, որը մենք հատկացրել ենք Ուկրաինային զենքի ու սպառազինությունների համար», - Ստրասբուրգում ապրիլի 6-ին ասել է Ժոզեպ Բորելը՝ կոչ անելով, որ Եվրոպան նվազեցնի կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից։