Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է, որ ապրիլի 6-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել են Թովուզի շրջանի Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։