Մատչելիության հղումներ

Վաղը Ռուսաստանը կարող է արտաքսվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկում է Ուկրաինայի պատերազմի խնդիրը, արխիվ, Նյու Յորք , 2 մարտի, 2022թ.
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկում է Ուկրաինայի պատերազմի խնդիրը, արխիվ, Նյու Յորք , 2 մարտի, 2022թ.

Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը:

Ռուսաստանը խորհրդից կվտարվի, եթե առաջարկի օգտին քվեարկի Գլխավոր ասամբլեայի 193 պետությունների առնվազն երկու երրորդը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 47 անդամ է: Ռուսաստանը երկրորդ տարին է հանդիսանում խորհրդի անդամ: Խորհրդում անդամության ժամկետը 3 տարի է:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Ուկրաինայում բիրտ պատերազմ վարող և պատերազմի հանցագործություններ կատարող Ռուսաստանը չունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG