Մատչելիության հղումներ

44 կոնգրեսականներ Բայդենին կոչ են անում ընդլայնել զենքի մատակարարումները Ուկրաինա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի առջև, 16-ը մարտի, 2022թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի առջև, 16-ը մարտի, 2022թ․

Ամերիկացի 44 կոնգրեսականներ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, երեկ դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին և ընդլայնել զենքի մատակարարումները Ուկրաինա։

Կոնգրեսականները հիշեցրել են, որ Ուկրաինան արդեն նշել է իրեն անհրաժեշտ սպառազինությունների հիմնական տեսակները, և կոչ են արել մատակարարել Կիևին նաև «երկիր-օդ» հեռահար հրթիռներ, կործանիչներ ու հականավային հրթիռներ:

Օրենսդիրների խնդրանքը ներառում է շարժական Stinger զենիթահրթիռային կայանների, Javelin հակատանկային համակարգերի և հեռահար անօդաչու թռչող սարքերի մատակարարումների ավելացում։

XS
SM
MD
LG