Ռուսաստանի ՊՆ այսօր հաղորդել է Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին հասցված նոր հարվածների մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ հարվածների հիմնական թիրախները եղել են Դոնբասում և Սև ծովի ափամերձ գոտում։
«Նիկոլաևի արվարձան Բալովնոեում գտնվող ռազմական օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով հաստատվել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող երեք ուղղաթիռների ոչնչացումը։ Ռուսաստանի ՀՕՊ ուժերի կողմից Նիկոլաև, Խերսոն, Կուրախովկա, Ինդուստրիալնի և Վելիկայա Նովոսյոլկա բնակավայրերի մոտ ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», - հայտարարում էր Կոնաշենկովը։