Մատչելիության հղումներ

Կիևը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կարող է օգտագործել Մերձդնեստրի զորախումբը


Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը առաջին անգամ մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կարող է օգտագործել Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում տեղակայված ռուսական զորախումբը։

«Ակտիվացել են Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում տեղակայված ռուսական զորքերի ներգրավման աշխատանքները Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով` սադրանքներ և ցուցադրական գործողություններ կատարելու համար։ Մերձդնեստրում նկատվել են ռուսական ուժերի վերատեղակայում՝ ցուցադրելու համար, որ պատրաստ են հարձակման, կամ հնարավոր է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսեն», - այսօր ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը։

Ռուսաստանը 1990-ականների սկզբից զորախումբ է պահում Մերձդեստրում, երբ բախումներ տեղի ունեցան Մոլդովայի և Մերձդնեստրի միջև, որի բնակչության մեծ մասը ռուսախոս է։ Պատերազմական կարճատև գործողությունների արդյունքում Մերձդնեստրը դուրս է եկել Մոլդովայի վերահսկողությունից։ Սառեցված հակամարտության գոտում ռուսական մոտավորապես 1500 զինծառայող և ռազմական տեխնիկա է տեղակայված։

Ուկրաինայի այսօրվա իրավիճակի մասին Ալեքսանդր Շպուտունն ասել է, որ Ռուսաստանը զորքերը դուրս է բերում Ուկրաինայի որոշ շրջաններից՝ հավանաբար այլ ուղղություններով կենտրոնացնելու համար։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան շարունակվում է»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG