Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտգործնախարարը


Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատոսչությունը:

Ըստ հաղորդագրության, ապրիլի 3-ին նախատեսված է Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում Լուիջի դի Մայոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG