Մատչելիության հղումներ

Անդրանիկ Փիլոյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից


Անդրանիկ Փիլոյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանագիրը հրապարակված է պաշտոնական կայքէջում:

Արդեն նախկին պաշտոնյան երեկ կալանավորվել է: Նա մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Քննիչի որոշմամբ նա երկու օր առաջ ձերբակալվել էր, նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

XS
SM
MD
LG