Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Գազի դիմաց ռուբլով վճարումները մարտի 31-ից չեն մեկնարկի»


Չնայած նախապես հնչած հայտարարություններին՝ Մոսկվան Եվրոպա մատակարարված գազի դիմաց մարտի 31-ից ռուբլով վճարումներ չի պահանջի։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով` գազային ոլորտում մատակարարումներն ու դրանց դիմաց կատարվող վճարումները միաժամանակ չեն իրականացվում։

«Այնպես չէ, որ վաղը մատակարարված գազն արդեն պետք է ռուբլով վաճառվի, - հայտարարել է Պեսկովը՝ պնդելով, - «դա տեխնոլոգիապես ձգձգված գործընթաց է»։

Շաբաթասկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկին և «Գազպրոմ» ընկերությանը հանձնարարել էր գազի մատարարարումների դիմաց ռուբլով վճարումների մեխանիզմ մշակել մինչև մարտի 31-ը։

XS
SM
MD
LG