Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը մեկ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո իրեն «սուպեր լավ» է զգում


Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից և իրեն «սուպեր լավ» է զգում, Թվիթերում գրել է այդ երկրի կապի նախարարը։

Երեկ Բոլսոնարուն տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ և մեկ օր մնացել բժիշկների հսկողության ներքո։

2018-ի նախագահական ընտրարշավում թեկնածու Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել էր։ Նա մի քանի անգամ վիրահատվել է, աղիների հետ կապված խնդիրներ ունի։ Անցած հունվարին ևս հիվանդանոց էր տեղափոխել։ Իսկ 2020-ի ամռանը նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի Բոլսոնարուն ցանկանում է մասնակցել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին և վերընտրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG