Մատչելիության հղումներ

Իրպենը ազատագրվել է, հայտարարել է Զելենսկին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ուշ երեկոյան իր տեսաուղերձում հայտնել է, որ ուկրաինական ուժերը Կիևի մարզի որոշ շրջաններ հետ են վերցրել։ Իրպեն քաղաքը ազատագրվել է։

«Այսօր մենք լավ լուր ունենք։ Մեր պաշտպանները առաջ են շարժվում Կիևի մարզում՝ վերականգնելով ուկրաինական տարածքների վրա վերահսկողությունը։ Իրպենը ազատագրվել է»,- հայտարարել է նա։

Զելենսկին նշել է, որ Կիևից հյուսիս ընկած շրջանները դեռ գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Չեռնիգովի, Սումիի, Խարկովի մարզերում, Դոնբասում, երկրի հարավում իրավիճակը մնում է լարված և շատ ծանր։

Նա Արևմուտքին կոչ է արել խստացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի վաճառքի վրա արգելք սահմանել։

Զելենսկու խոսքերով՝ հաշվի առնելով Ռուսաստանի այսօրվա գործողությունները պատժամիջոցները պետք է «էֆեկտիվ և լուրջ լինեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG