Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման մասին, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման պատճառով։
Տոկիոյի որոշմամբ՝ ապրիլի 5-ից արգելվում է ճապոնական շքեղ ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան։ Բացի այդ, կարգելվի ճապոնական արվեստի, ոսկերչական իրերի, ծխախոտի և կոսմետիկայի, մորթու մատակարարումը։
Ավելի վաղ Ճապոնիան արդեն միացել էր Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների սահմանած ֆինանսական պատժամիջոցներին։ Ի պատասխան՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ և չեղյալ են հայտարարում Կուրիլյան կղզիներ ճապոնացիների այցերի համար առանց վիզայի ռեժիմը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ