Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է


Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է, «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Ադրբեջանցիները բացել են փականը, և Ստեփանակերտում արդեն գազ կա», - ասաց նա:

Շուրջ 3 շաբաթ շարունակ Արցախի ավելի քան 100 հազար բնակիչները զրկված էին գազից: Արցախի բնական գազ մատակարարող հիմնական խողովակը մարտի 8-ից էր վնասված, վերանորոգումից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանը կրկին դադարեցրել էր գազամատակարարումը։

Երեկ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարումը կվերսկսվի մարտի 29-ից, իսկ Ստեփանակերտում` այսօրվանից: Ուշագրավ է, որ այս մասին «Ազերիգազից» էին հայտնել:

Շատ չանցած Ստեփանակերտից արձագանքեցին այս հայտարարությանը: «Արցախգազը» կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն որակեց այդ հայտարարությունը, որը, ըստ ընկերության, հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։

XS
SM
MD
LG