Մատչելիության հղումներ

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Օսկար»-ի մրցանակակիրների անունները


Ամերիկյան Կինոարվեստի ակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի 2022 թվականի մրցանակակիրների անունները։

94-րդ անգամ անցկացված հանդիսությունը տևել է մոտ երեք ժամ։

Միջոցառման կազմակերպիչները նաև մեկ րոպե լռություն են հայտարարել Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ: «Օսկար»-ի մրցանակաբաշխության ընդմիջման ժամանակ կազմակերպիչները ցուցադրել են գովազդային հոլովակներ, որոնցից մեկում Ուկրաինային նվիրատվություններ անելու կոչ է եղել։

Հիմնական անվանակարգերում հաղթողների ցանկում են՝ լավագույն ֆիլմ՝ «CODA. Խուլ ծնողների երեխա», լավագույն ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն («Շան ուժը»), լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյն («Թեմմի Ֆեյի աչքերը»), լավագույն դերասան՝ Ուիլ Սմիթ («Արքա Ռիչարդ»)։

Անցած տարի նկարահանված ամերիկյան «Ավազաբլուր» գիտաֆանտաստիկ ֆիլմը (ռեժիսոր` Դենի Վիլնյով) հաղթող է ճանաչվել մի շարք անվանակարգերում՝ լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն վիզուալ էֆեկտներ, լավագույն մոնտաժ, լավագույն սաունդթրեք, լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանք, լավագույն ձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG