Մատչելիության հղումներ

Իբրահիմ Քալըն. «Անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ»


Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը, արխիվ, Անկարա:
Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը, արխիվ, Անկարա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը Դոհայում տեղի ունեցած միջազգային հավաքում ասել է, որ Թուրքիան և մյուս երկրներն Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար պետք է պահպանեն երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ:

«Եթե բոլորն այրեն կամուրջներն, ո՞վ ի վերջո պետք է խոսի Ռուսաստանի հետ: Ուկրաինան պետք է անհրաժեշտ օգնությունը ստանա պաշտպանվելու համար, սակայն Ռուսաստանի փաստարկները հարկ է լսել»,- ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը:

Անկարան պատերազմից առաջ և դրա մեկնարկից հետո բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է միջնորդի դեր կատարել և պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումներ կազմակերպել: Միաժամանակ Թուրքիան նշել է, որ չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG