Վարշավայում այսօր կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Սա ԱՄՆ նախագահի առաջին հանդիպումն է պաշտոնական Կիևի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ փետրվարի 24-ին ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումից ի վեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը։
«Մենք հավելյալ խոստումներ ստացանք Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում մեր հետագա համագործակցության վերաբերյալ», - բանակցությունների ավարտին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։