Մատչելիության հղումներ

Եմենցի հութիները կրկին հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցները


Եմենի տարածքի մի զգալի մասը վերահսկող և Իրանի աջակցությունը վայելող «Անսար Ալլահ» խմբավորումն անցած գիշեր հերթական անգամ հրթիռակոծել է Սաուդյան Արաբիայի տարածքը՝ լուրջ վնաս հասցնելով թագավորության պետական նավթային Aramco ընկերությանը պատկանող խոշորագույն նավթաբազաներից մեկին։

Սաուդյան Արաբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ջիդդայում գտնվող վառելիքի պահեստներին հասցված հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել, որը կեսօրի դրությամբ վերջնականապես տեղայնացնել դեռ չէր հաջողվել:

Այս հարվածներին ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից առաջնորդվող ռազմական կոալիցիան, որի կազմում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, հայտարարել է Եմենի տարածքում ակտիվ հարձակողական գործողությունների մեկնարկի մասին։ Դրանց նպատակն, ըստ կոալիցիայի ներկայացուցիչների, «նավթային օբյեկտների դեմ հարձակումների չեզոքացումն ու էներգետիկ անվտանգության ապահովումն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG