Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա


Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա տեղի կունենա ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Մինչ այդ՝ ապրիլի սկզբին, Ռուսաստան կմեկնի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ծրագրվում է Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան ապրիլի երկրորդ տասնօրյակում, ինչպես նաև արտգործնախարարի աշխատանքային այցը՝ ապրիլի 8-ին։ Իրականացվում են նաև այլ շփումներ՝ տարբեր մակարդակներում», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Ընդգծելով, որ այս տարի լրանում է նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը՝ կառավարության մարտի 10-ի նիստում Փաշինյանը նշել էր, որ ապրիլին նախատեսված է իր այցը Մոսկվա՝ առանց հստակ օր նշելու։

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասել էր վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG