Մատչելիության հղումներ

Պրահայում Ռուսաստանի դեսպանատան փողոցն անվանել են «Ուկրաինայի հերոսների փողոց»


Բողոքի ցույց Ուկրաինայի պատերազմի դեմ Ռուսաստանի դեսպանության մոտ, Պրահա, 27 փետրվարի, 2022թ.
Բողոքի ցույց Ուկրաինայի պատերազմի դեմ Ռուսաստանի դեսպանության մոտ, Պրահա, 27 փետրվարի, 2022թ.

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի ավագանին հաստատել է Կորունովաչնի փողոցի այն հատվածը, որտեղ գտնվում է Չեխիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, «Ուկրաինայի հերոսների փողոց» անվանելու որոշումը:

«Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Պրահա-6 վարչական շրջանի առաջարկին և որոշել է Կորունովաչնի փողոցի հատվածն անվանել Ուկրաինայի հերոսների փողոց»,- հայտնել է քաղաքապետարանը:

Բացի այդ, մայրաքաղաքի խորհուրդը որոշել է Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող փոքրիկ կամուրջն անվանել փետրվարի 24-ին զոհված ուկրաինացի սակրավոր Վիտալի Սկակունի պատվին:

2020 թվականի փետրվարին Պրահա-6 վարչական շրջանի որոշմամբ Պոդ Կաշտանամի փողոցը, որը համարվում է Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնական հասցեն, անվանել են ի պատիվ Մոսկվայում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի:

Նույն 2020 թվականի ապրիլին Պրահա-6 վարչական շրջանի որոշմամբ ապամոնտաժվել և պահոց է ուղարկվել Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևի արձանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG