Մատչելիության հղումներ

Ռուսական ԶՈւ կողմից Մարիուպոլի թատրոնի շենքի ռմբահարման հետևանքով զոհվել է մոտ 300 հոգի. BBC


Ռուսական զինված ուժերի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքի ռմբահարման հետևանքով զոհվել է մոտ 300 հոգի, հաղորդում է քաղաքային իշխանությունը։

«Ականատեսների վկայությամբ` շուրջ 300 հոգի զոհվել է ռուսական ռազմական օդանավի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքի ռմբահարման հետևանքով»,- Telegram-ում հրապարակված քաղաքային իշխանության հաղորդագրությունը ներկայացնում է BBC-ին՝ հիշեցնելով, որ ցայսօր հնարավոր չէր որևէ թիվ հաղորդել զոհերի մասին:

Շաբաթներ շարունակ ռուսական օկուպացիոն ուժերի շրջափակման մեջ գտնվող քաղաքի դրամատիկական թատրոնի շենքը, ուր ապաստան էին գտել բազմաթիվ մարդիկ, հարվածի ենթարկվեց մարտի 16-ին։

XS
SM
MD
LG