Մատչելիության հղումներ

Վարչապետի խորհրդականը կմեկնի Իրան` քննարկելու տարածաշրջանային համագործակցության խնդիրները


Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մարտի 27-ից 30-ը կգործուղվի Իրան՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է egov.am-ում:

Արտաշես Թումանյանը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է:

Երկաթուղու վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարվել էր նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG