Վաղը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Էրդողան-Բայդեն հանդիպում է սպասվում:
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով արտակարգ խորհրդակցությանը, որին տեսակապով միանալու է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ակնկալվում է, որ վաղվա հավաքի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հետ: Երկու նախագահները քննարկելու են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ԱՄՆ-ից 40 նոր ինքնաթիռ գնելու և արդեն գնված F-16 ինքնաթիռների արդիականացման հարցը:
ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Բայդենն ու Էրդողանը երկու անգամ են հանդիպել՝ 2021-ի հունիսին Բյուրեսուլ կրկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հոկտեմբերին Հռոմում՝ G-20-ի առաջնորդների հավաքի ժամանակ: