Մատչելիության հղումներ

ԱԺ-ն չընդունեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունները պատժելու ընդդիմության առաջարկը


Ազգային ժողովը ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունները քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։

Նախքան քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանն էլ արձագանքելով հիշեցրեց՝ «այս նախագիծը այն մասին էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կամ դրա մի մասը որևէ մեկի կողմից կասկածի տակ դնելն իր հանրային խոսքով, կարծիքով և նման դիրսկուրս առաջացնելը քրեորեն հետապնդելի արարք լիներ»։

«Բայց բոլոր դեպքերում արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, և սա ցավալի հերթական հանգամանքներից է», - ասաց Վարդևանյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր քրեորեն պատժել նրանց, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն, հրապարակային կարդարացնեն ու կքարոզեն դա։ Պատգամավոր Արամ Վարդևանյանի հիմնավորմամբ՝ օրենսդրական նախագծի անհրաժեշտությունը ծագել է 44-օրյա պատերազմից հետո, երբ հայաստանյան պաշտոնյաներն իրարամերժ հայտարարություններ են անում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG