Մատչելիության հղումներ

Նուլանդը Հնդկաստանի դիվանագիտության ղեկավարների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը


ԱՄՆ-ի պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, արխիվ
ԱՄՆ-ի պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը և Հնդկաստանի պետական քարտուղար Հարշ Վարդհան Շրինգլան հանդիպել են Նյու Դելիում:

Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են ամերիկա-հնդկական հարաբերությունների և Ուկրաինայի ճգնաժամի հարցերը:

Նուլանդը հանդիպել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմայամ Ջայշանկարին: Նուլանդն այդ հանդիպումներից հետո մեկնել է Շրի Լանկա:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն օրերս ասել է, թե Ուկրաինայի հարցում Հնդկաստանի դիրքորոշումը հստակ չէ:

Հնդկաստանը պատերազմի կապակցությամբ կողմերին զսպվածության կոչ է ուղղել և հորդորել է բանակցել, սակայն միանշանակ չի դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա:

Հարևան Չինաստանի և Պակիստանի հետ աշխարհքաղաքական և տարածքային վեճեր ունեցող Հնդկաստանի համար Ռուսաստանն այսօր զենքի թիվ մեկ մատակարարն է:

XS
SM
MD
LG