Ռուսաստանի դատարանը մեքենայությունների հոդվածով մեղավոր է ճանաչել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին:
Պետական դատախազը պահանջել է «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման վճիռ, որը մեղադրյալը պետք է կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում»:
Նավալնին արդեն 2,5 տարվա պատիժ է կրում պայմանական ազատազրկման կանոնները խախտելու համար:
Նավալնին և նրա աջակիցներն, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և մեծ թվով օտարերկրացի պետական ու հանրային լիդերներ այս դատավարությունը համարում են քաղաքական հետապնդում և Կրեմլի կողմից վրեժխնդրություն նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի կոռուպցիոն աղաղակող գործարքները բացահայտելու համար:
Իր վերջին խոսքում մարտի 15-ին Նավալնին ասել է, որ հիմա բոլորի համար գլխավոր խնդիրը պետք է լինի վերջ տալ Ուկրաինայի պատերազմին: Նա ասել է, թե այլապես Ռուսաստանը կկազմաքանդվի:
«Մեր երկիրը կփլուզվի, խենթ է հնչում, բայց «ռուս-ուկրաինական պատերազմ» հասկացությունն էլ խենթ է հնչել», - ասել է Նավալնին:
Դատավոր Մարգարիտա Կոտովան, ով Պուտինի մարտի 18-ի հրամանագրով խրախուսվել և նշանակվել է Մոսկվայի քաղաքային դատարանի անդամ, այսօր ավելի ուշ պետք է հրապարակի Նավալնիի դատավճիռը: