Մատչելիության հղումներ

ՖԻԴԵ-ն կես տարով որակազրկեց Կարյակինին Ուկրաինա ներխուժմանը աջակցելու համար


Ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակին, արխիվ
Ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակին, արխիվ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) վեց ամսով որակազրկել է ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը հրապարակայնորեն աջակցելու համար։

«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ», - ասված է ՖԻԴԵ-ի հայտարարության մեջ։

Կարյակինը չի կարող մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որի մեկնարկը նախատեսվում է հունիսի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG