Մատչելիության հղումներ

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն զոհված ռուս զինվորների թիվ է հրապարակել և շտապ ջնջել


Ուկրաինա - Ռուսական զինված ուժերի շարքից հանված տանկ Կիևի շրջանում, 20-ը մարտի, 2022թ․
Ուկրաինա - Ռուսական զինված ուժերի շարքից հանված տանկ Կիևի շրջանում, 20-ը մարտի, 2022թ․

Կրեմլին մոտ կանգնած «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը Ուկրաինայում մարտերում զոհված ռուսաստանցի զինվորների թիվ հրապարակելուց վայրկաններ անց ջնջել է այդ տեղեկատվությունը։

Մի քանի վայրկան գոյություն ունեցած առցանց հրապարակումը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, նշում էր, որ փետրվարի 24-ին պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 9 հազար 861 ռուս զինվոր: Ռուսական թերթը բացատրություն չի տվել՝ ինչու է ջնջվել լուրը։

The Wall Street Journal-ից Յարոսլավ Տրոֆիմովը Twitter-ում գրել է․ - «Կա՛մ թերթի կայքը կոտրվել է, կա՛մ արտահոսք է»։

Ռուսական կողմը մինչ օրս մեկ անգամ է սեփական զոհերի թիվ հրապարակել՝ մոտ երեք շաբաթ առաջ այն 498 էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG