Մատչելիության հղումներ

«Շերեմետևո» օդանավակայանի ծառայողների մոտ 40 տոկոսը պարապուրդի է մատնվել


Ռուսաստան - Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի աշխատանքը գրեթե կանգ է առել, 21-ը մարտի, 2022թ.
Ռուսաստան - Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի աշխատանքը գրեթե կանգ է առել, 21-ը մարտի, 2022թ.

Ռուսաստանի ամենախոշոր օդանավակայանը՝ Մոսկվայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Շերեմետևո»-ն, գրեթե չի գործում:

Օդանավակայանի աշխատակիցների 40 տոկոսը մարտի 16-ից պարապուրդի է մատնվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կարգադրությունը ստորագրել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:

Հրամանագրում նշվում է, որ պարապուրդի պատճառն «ուղևորափոխադրումների ծավալի կրիտիկական նվազումն է»:

Օդանավակայանի վարչակազմը պնդում է, որ աշխատակիցների միայն 20 տոկոսն է տուն ուղարկվել:

Այդ աշխատակիցները դեռևս կպահպանեն աշխատատեղերը և կստանան աշխատավարձի 70 տոկոսը: Պարապուրդի հնարավոր տևողությունը հայտնի չէ:

Ի պատասխան Ուկրաինայի վրա ռազմական հարձակման, արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Սանկցիաների ցանկում է նաև ավիացիան: Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Կանադան Ռուսաստանի համար փակել են օդային տարածքը:

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորափոխադրումների ծավալը 7 անգամ նվազել է, հիմա «Շերեմետևո»-ն օրական սպասարկում է առավելագույնը 15 չվերթ:

XS
SM
MD
LG