Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննարկում է երկու տարում ռուսական գազից հրաժարվելու հնարավորությունը


ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաու, արխիվ
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաու, արխիվ

Եվրոպական միությունը մտադիր է աստիճանաբար՝ երկու տարում հրաժարվել ռուսական գազից:

Այդ մասին այսօր Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների ժողովից հետո ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զբիգնև Ռաուն:

«Հետզհետե ավելի մեծ ըմբռնում է ստանում ռուսական ածխաջրածիններից հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է Ռաուն:

Նրա խոսքով, փորձագետները կարծիք են հայտնել, որ Եվրոպական միության պարագայում ռուսական էներգակիրներից հնարավորինս արագ հրաժարվելու իրատեսական ժամկետը մոտ երկու տարի է:

XS
SM
MD
LG