«Կիևի գիշերային հրթիռակոծության հետևանքով ութ մարդ է զոհվել», հաղորդում են ուկրաինական աղբյուրները։
Պոդոլի շրջանում գտնվող Retroville առևտրի կենտրոնի և հարակից տարածքի հրթիռակոծությունը տեղի էր ունեցել կեսգիշերին մոտ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարվածը հասցվել է քաղաքի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկին։ Քաղաքային իշխանությունների տվյալներով, հարվածի հետևանքով վեց բնակելի շենք է վնասվել, որոնցից երեքն այլևս պիտանի չեն մարդկանց հետագա բնակության համար։
«Գիշերային հարվածների հետևանքով տարհանվածների թիվը հասնում է 200-ի», - հաղորդում են ուկրաինական աղբյուրները։