Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները մի շարք կարևորագույն հարցերի շուրջ մոտեցել են, սակայն դրանցից մի քանիսը պետք է լուծվի նախագահների մակարդակով, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Անկարայի համար կարևոր է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կայանա, իսկ Թուրքիայում, թե մեկ այլ երկրում, էական չէ:
Եթե որոշում կայացվի Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել Թուրքիայում, ապա ցանկության դեպքում այն կարող է կայանալ Էրդողան-Չավուշօղլուի մասնակցությամբ։