Մատչելիության հղումներ

Չինաստանը հայտարարում է, որ իր դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ մնում է «անկախ»


Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ երկրի դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ մնում է «անկախ»:

«Մենք չենք ընդունում որևէ արտաքին պարտադրանք և ճնշում, ինչպես նաև դեմ ենք Չինաստանի հասցեին ցանկացած անհիմն մեղադրանքի և կասկածի»,- ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ խնդիրը լուծելու և եվրոպական մայրցամաքում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և դաշինքային առճակատումից։

Վան Ինի խոսքով՝ ժամանակը ցույց կտա, որ Չինաստանը եղել է «պատմության ճիշտ կողմում»։

XS
SM
MD
LG