Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բլեքփուլում Պահպանողական կուսակցության համագումարում հայտարարել է, որ հնարավոր չի համարում Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ օպերացիայի» ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավումը:
«Պուտինի հետ հարաբերությունները դրանից [հատուկ օպերացիայից] հետո բարելավելու փորձը, որն արել ենք 2014-ին [Ղրիմի բռնազավթման տարին], կնշանակեր կրկնել նույն սխալը», - հայտարարել է Ջոնսոնը Բլեքփուլում:
Կուսակցության համագումարի պատվավոր հյուրերի թվում էր Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, որին «տորիները» հոտնկայս են ողջունել:
«Այսօր Ռուսաստանից փախչում են տաղանդավոր մարդիկ, նրանք ազատություն են ուզում: Դա Պուտինի ողբերգությունն է, Ուկրաինայի պատերազմը նրա աղետալի սխալն է, այն ինքնին ապացուցում է դեմոկրատիայի և ազատության կարևորությունը: Եթե Պուտինն ունենար ազատ մամուլ, ունենար իր BBC-ին, նա հասկանար, թե ինչ է կատարվելու, կիմանար, որ Ուկրաինայի ժողովուրդը ոտքի կկանգնի, և չէր լսի իր պնակալեզներին»- ասել է Բորիս Ջոնսոնը:
Նրա խոսքով, Պուտինն ուներ Ուկրաինայի վրա հարձակվելու մեկ այլ դրդապատճառ, որը նրա վախն է Ուկրաինայից:
«Նա սարսափել էր, որովհետև Ուկրաինայում իսկապես կար ազատ մամուլ, իսկապես ազատ ընտրություններ էին»,- ասել է Բրիտանիայի վարչապետը: