Մատչելիության հղումներ

Զելենսկու դեմքով խաղալիքների վաճառքից ստացված 145 հազար դոլարը փոխանցվելու է Ուկրաինայի օգնությանը


Վլադիմիր Զելեսկու դեմքով լոգո խաղալիքների վաճառքից 145 հազար դոլար է ստացվել, որն ուղղվելու է Ուկրաինայի օգնությանը։

Չիկագոյի արվարձանում գտնող խաղալիքների փոքր արտադրամասի սեփականատեր Ջո Թրյուփիան ասել է, որ սկզբում պարզ դրամահավաք կազմակերպելու գաղափար ունեին, որն ավելի մեծ նախաձեռնության վերածվեց:

«Առաջին խմբաքանակը մենք իսկույն վաճառեցինք այն մարդանց, ում ճանաչում էինք, մեր մշտական հաճախորդներին, և մտածում էինք այդքանով ավարտեցինք։ Բայց հետո սկսեցինք փինգսեր ստանալ մեր հեռախոսների վրա։ Պարզվեց այն տեղադրվել է Ինստագրամի ուկրաինական էջում, սկսեցինք շատ հետևորդներ ունենալ։ Շատ շփումներ ենք ունեցել ուկրաինացիների հետ, զարմանալի է, որ նրանք ժամանակ են ունեցել ու մտքներով անցել է զանգահարել մեզ և շնորհակալություն հայտնել», - «Ռոյթերսին» ասել է խաղալիքի փոքր գործարանի սեփականատերը։

Զելենսկու դեմքով լոգո խաղալիքները վաճառվում են 100 դոլարով, իսկ ուկրաինական դրոշի գույներով «մոլոտովյան կոկտեյլի» դիզայնով խաղալիքները՝ 20 դոլարով։

Վաճառքից ստացված գումարները փոխանցվելու է Direct Relief բարեգործական հիմնադրամին, որը 30 տոննա դեղամիջոց է ուղարկել Ուկրաինա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG