Մատչելիության հղումներ

Մոսկվան Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների հարցով ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջում


ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, արխիվ

Ռուսաստանը խնդրել է այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ քննարկում անցկացնելու համար: Այդ մասին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ դեսպանն ասել է, որ շտապ հանդիպում են խնդրում՝ քննարկելու Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների թեման, հաշվի առնելով նոր փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել «հատուկ ռազմական գործողության» ընթացքում:

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում «ռազմական հատուկ գործողության» ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվերով գործող ավելի քան երեք տասնյակ կենսաբանական լաբորատորիաների ցանց է հայտնաբերվել:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը որոշել է չեղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր ներկայացրած բանաձևի նախագծի քվեարկությունը։ Այս մասին ևս երեկ հայտարարել է Վասիլի Նեբենզյան։

Ռուսաստանը մարտի 15-ին ներկայացրել էր «Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին» բանաձևի նախագիծը և հաջորդ օրը քվեարկություն խնդրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Փաստաթուղթը ներառում է, մասնավորապես, խաղաղ բնակչության վրա հարձակումները դատապարտելու պահանջ և «համաձայնեցված զինադադարի» կոչեր։ Քվեարկությունը հետաձգվել էր և տեղափոխվել նախ՝ մարտի 17-ին, ապա՝ մարտի 18-ին։

Մոսկվան հանում է նախագծի քվեարկության խնդրանքը, սակայն հետ չի վերցնում փաստաթուղթը, երեկ ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG