ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Փաստաթղթին աջակցել է 424 օրենսդիր, դեմ է քվեարկել 8-ը։
Օրինագիծը կփոխանցվի Սենատ:
Նորմալ առևտրային հարաբերությունների կասեցումը նշանակում է, որ Ռուսաստանից և Բելառուսից ներմուծումներն ամերիկյան շուկայում կկորցնեն իրենց բարենպաստ դիրքը:
Սա նախագահ Ջո Բայդենի վարչակազմին թույլ կտա ավելի բարձր տուրքեր սահմանել ռուսական և բելառուսական ապրանքների համար, քան Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ մյուս երկրների դեպքում։