Մատչելիության հղումներ

Լավրով․ «Ուկրաինայի հետ փոխզիջման հասնելու որոշակի հույս առկա է»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունները դժվար են ընթանում սակայն «փոխզիջման որոշակի հույս առկա է»։

Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ իր մոտ նման կարծիք է ձևավորվել ելնելով ռուսաստանյան պատվիրակության անդամների գնահատականներից։

«Նման գնահատականներ հնչեցնում են նաև ուկրաինական պատվիրակության որոշ անդամներ, այդ թվում՝ նախագահ Զելենսկու աշխատակազմի աշխատակիցները», - պնդել է Ռուսաստանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG