ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) գրասենյակի այսօր հրապարակած կանխատեսման մեջ ասվում է, որ եթե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա վերածվի երկարատև հակամարտության, ապա Արևելյան Եվրոպայի 44 միլիոնանոց բնակչության գրեթե 30 տոկոսը կարող է աղքատության շեմից ցածր հայտնվել, իսկ ևս 62 տոկոսը կարող է հայտնվել աղքատության մեջ մեկ տարվա ընթացքում:
Նշվում է, որ տնտեսական տագնապալի անկումը և այն տառապանքն ու դժվարությունները, որը պատերազմը կբերի առանց այն էլ տրավմայի ենթարկված բնակչությանը, այժմ պետք է ավելի սուր ուշադրության կենտրոնում լինեն և «դեռ ժամանակ կա կասեցնելու այս մռայլ հետագիծը»:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակը միաժամանակ կոչ է արել՝ անհապաղ դադարեցնել հակամարտությունը: