Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը վաղը կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք: Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Արտգործնախարարության մամլո խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը:
«Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մարտի 15-ին պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա»,- ասել է խոսնակը:
Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցի օրակարգի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան: