Մատչելիության հղումներ

Սումիի շրջանից այսօր խաղաղ բնակչության տարհանում չի լինի


Ռուսական խոցված տանկերը Սումիի շրջանում, 7-ը մարտի, 2022թ․
Ռուսական խոցված տանկերը Սումիի շրջանում, 7-ը մարտի, 2022թ․

Այսօր խաղաղ բնակչության տարհանում չի լինի, հայտնել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։

Իր տելեգրամյան ալիքում նա գրել է ․ - «Երթուղիներից («կանաչ միջանցքներից») և ոչ մեկն այսօր համաձայնեցված չէ, բանակցությունները շարունակվում են»։

Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը երեկ Թվիթերում գրել էր, որ տեսակոնֆերանսի միջոցով այսօր կշարունակվեն ռուս-ուկրաինական բանակցությունները, իսկ նախնական արդյունքները կամփոփեն այսօրվա նիստում։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, թե Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են զրուցել։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ասել էր, թե բանակցություններում որոշ դրական տեղաշարժ կա։

XS
SM
MD
LG