Մատչելիության հղումներ

Իսրայելը միջնորդում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում


Իսրայել - Վարչապետ Նաֆթալի Բենեթը մասնակցում է Ուկրաինայի հարցով կառավության նիստին, Երուսաղեմ, 6-ը մարտի, 2022թ.
Իսրայել - Վարչապետ Նաֆթալի Բենեթը մասնակցում է Ուկրաինայի հարցով կառավության նիստին, Երուսաղեմ, 6-ը մարտի, 2022թ.

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մարտի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու հարցը և ջանքերը, որոնք այդ ուղղությամբ գործադրում է հրեից պետությունը: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:

«Շաբաթ երեկոյան տեղի է ունեցել վարչապետ Բենեթի և նախագահ Զելեսկու հեռախոսազրույցը, այն տևել է ավելի քան մեկ ժամ, լիդերները քննարկել են պատերազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը»,- նշվում է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս չեն հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG