Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդևը հրաժարվում է Instagram-ից և Facebook-ից


ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Գորկիի նստավայր, Մոսկվայի մարզ, արխիվ
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Գորկիի նստավայր, Մոսկվայի մարզ, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Դաշնության նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այլևս չի օգտվի Instagram-ից, Facebook-ից և Meta ամերիկյան տեխնոլոգիական միավորման ստեղծած այլ ծառայություններից: Այդ մասին հայտնել է Մեդվեդևի օգնական Օլեգ Օսիպովը:

«Դմիտրի Մեդվեդևը չի օգտվի Meta ընկերությունների միավորման մեդիա արտադրանքից: Պատճառը միավորման հակառուսական դիրքորոշումն է»,- ասել է Օսիպովը:

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Meta Platforms-ը ճանաչել է «ծայրահեղական կազմակերպություն» և պահանջել է արգելափակել դրա գործունեությունը երկրի տարածքում:

Գլխավոր դատախազությունն այդ որոշումն է կայացրել այն բանից հետո, երբ Meta ընկերությունների միավորման մամլո քարտուղար Էնդի Սթոունը հաստատել է, որ մի շարք երկրներում ժամանակավոր սառեցվում է Ռուսաստանի զինվորականների նկատմամբ բռնություն իրականացնելու մասին կոչեր սոցցանցերում տեղադրելու արգելքը:

Ըստ Meta-ի, «գրառման ենթատեքստից պետք է պարզ լինի, որ թիրախը ոչ թե ժողովուրդն է, այ բանակը»:

Մասնավորապես, «պետք է հասկանալի դառնա, որ «Մա՛հ ռուսներին», կամ «Մա՛հ Պուտինին» կարգի մեկնաբանությունները հասցեագրվում են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ վարող ռուսաստանցի զինծառայողներին կամ նրանց գլխավոր ռազմական հրամանատարին»։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե նյութեր է ուղարկել ՌԴ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով («Ահաբեկչության քարոզ») և 202 հոդվածի 2-րդ մասով («Բռնության գործադրման սպառնալիքով ատելության և թշնամանքի հրահրում») քրեական գործեր հարուցելու համար:

"Роскомнадзор"-ը` Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը, հայտնել է, որ Instagram-ի մատչելիությունը կսահմանափակվի մարտի 14-ից: Facebook-ի մատչելիությունը Ռուսաստանըսահմանափակվել է մարտի 4-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG