Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին


Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը
Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Անթալիայիում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանականում կարող են հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արգործնախարարները:

«Կա նման գաղափար, մենք ողջունում ենք այն: Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման՝ ցանկացած ձևաչափով և շրջանակում, եթե դրան պատրաստ է նաև Հայաստանը» , - ադրբեջանական Apa գործակալությանն ասել է Հաջիևը:

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը: «Ազատության» աղբյուրները, սակայն, չեն հաստատում, որ եռակողմ հանդիպում է նախատեսված` փոխարենը հայտնելով, որ վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի արգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն:

XS
SM
MD
LG