Մատչելիության հղումներ

Անթալիայում դիվանագիտական ֆորումում կքննարկվի նաև իրավիճակը Հարավային Կովկասում


Անթալիայում դիվանագիտական ֆորումում կքննարկվի նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այս մասին ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյան, սակայն, չի նշել, թե ինչ ձևաչափով են տեղի ունենալու քննարկումները։

Ֆորումին մասնակցում են նաև Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները։

Արարատ Միրզոյանը վերջին տասնամյակում առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա:

XS
SM
MD
LG