Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների պայմաններում, օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում։
Սա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է այս տարվա ընթացքում, նախորդ անգամ նրանք հանդիպել էին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից մոտ երկու շաբաթ առաջ։