Մարտի 11-ի դրությամբ ՄԱԿ-ի տվյալներով 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ևս 2 միլիոնը ներքին տեղահանվածներ են։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 1,5 միլիոնը, ապաստանել է հարևան Լեհաստանում։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Փոլ Դիլոնի խոսքով՝ 2,5 միլիոն փախստականների թվում 116 հազար օտարերկրյա քաղաքացիներ կան:
Մինչ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայում բնակչության թիվը գնահատվում էր ավելի քան 44 միլիոն։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախօրեին հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի մայրաքաղաքից հեռացել է յուրաքանչյուր երկրորդ բնակիչ։