Մատչելիության հղումներ

Ալիևը և իրանցի նախարարը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային ծրագրերը


Ալաթ-Աստարա-Իրանի սահման ավտոմայրուղին Ադրբեջանում, արխիվ
Ալաթ-Աստարա-Իրանի սահման ավտոմայրուղին Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Ռուստամ Գասիմիին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցեր։

«Մասնավորապես, նշվել է Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր հաղորդակցությունների կարևորությունը», - հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կողմերն արձանագրել են, որ նոր միջանցքը կդառնա կարևոր միջազգային տրանսպորտային հաղորդակցություն, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գիծ։ Այս միջանցքը կդառնա Հյուսիս-Հարավ խոշոր տրանսպորտային միջանցքի օղակներից մեկը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG