Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Մենք արդեն աշխատում ենք Մեծ յոթնյակի հետ պատժամիջոցների նոր փաթեթի վրա», - ասել է նախարարը։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, սակայն նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ուղղված են «ռուսական տնտեսության թուլացմանը»։
Թրասը հավելել է, որ արևմտյան երկրները մտադիր են իրենց գործողություններով Ռուսաստանի ղեկավարությանը զրկել «պատերազմական մեքենան ֆինանսավորելու» հնարավորությունից։